«Նոա»-ն հաղթեց «Արարատ»-ին. այլ արդյունքներ

Armenpress 22:03, 2 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի 26-րդ տուրում կայացան մի քանի հանդիպումներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` խաղային օրվա առաջին հանդիպումը կայացավ Գյումրու քաղաքային մարզադաշտում, որտեղ «Շիրակ»-ը հյուրընկալեց «Լոռի»-ին: Այս խաղում դարպասի գրավում չարձանագրվեց` 0:0:

Մյուս խաղում «Նոա»-ն նվազագույն հաշվով առավելության հասավ «Արարատ»-ի նկատմամբ: Միակ գնդակը հեղինակ Ազարովը:

Եվ Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն ուժերը չափեց «Ալաշկերտ»-ի հետ: Այս ևս գրանցվեց ոչ-ոքի հաշիվ` 0:0:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am