«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Հուշեր «Անաչառ դրվագներ» շարքից

Armenpress 09:12, 3 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ավիկ Իսահակյանը «Անաչառ դրվագներ» շարքի հուշապատման մեջ գրում է. «Անտոն Երվանդի Քոչինյանը, ժողովրդի ծոցից ելած, բնիկ լոռեցի, Թումանյանի բնաշխարհից, երկար ժամանակ ղեկավարել է Հայաստանի կառավարությունը, իսկ 1966-1974 թթ. Հայաստանի ԿԿ Կենտկոմի առաջին քարտուղարն էր։ Նա անգիր գիտեր հանրապետության բոլոր սովխոզ-կոլխոզների նախագահների, ֆերմաների վարիչների, հայտնի չոբանների անունները։ Քառորդ դար անձամբ մասնակցություն է ունեցել երկրի նոր գործարանների, ֆաբրիկաների ծրագրմանը ու կառուցմանը։ Անուրանալի էր նրա վաստակը Արփա-Սեւան ստորերկրյա ջրատարի կառուցման, Սեւանի փրկման, ինչպես եւ Մեծամորի ատոմակայանի կառուցման գործում։

Մեր պատմելիքը վերաբերում է հեռավոր 1952 թվականին, երբ Քոչինյանը աշխատում էր Հայաստանի մինիստրների խորհրդի նախագահի պաշտոնում։ Ինչ-որ մի հարցի կապակցությամբ Ավետիք Իսահակյանը զանգ է տալիս Քոչինյանին եւ խնդրում ընդունել իրեն։ Հաջորդ օրը պայմանավորված ժամին Անտոն Երվանդովիչը սպասում էր Վարպետին հենց կառավարության շենքի բակում՝ մուտքի մոտ...»։

        Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am