Մերկելն ԱՄՆ-ում կմասնակցի G7-ի գագաթնաժողովին

Armenpress 21:37, 2 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ ԱՄՆ-ում առաջիկայում կայանալիք G7-ի գագաթնաժողովին մասնակցելու է և հասկացնել տվել, որ չի հրաժարվի դրանից՝ չնայած ԶԼՄ-ներում հրապարակումներին, ըստ որոնց՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վիրավորական արտահայտություններ է թույլ տվել իր հասցեին:  Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, Մերկելը նշել է.

«Խոսքը գնում է այն մասին, որ մենք միշտ, որտեղ կա նման հնարավորություն, պետք է համատեղ աշխատենք: G7 և G20 ֆորմատները լավ հնարավորություն են դրա համար, անգամ երբ առկա է կարծիքների տարբերություն: Նա, ով հանդես է գալիս մուլտիլատերալիզմի օգտին, իսկ ես դա անում եմ, պարտավոր է ներդնել իր ավանդը»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am