Հունիսին ծնվածների մեջ աղջիկները գերակշռել են, ճիշտ է՝ ընդամենը մեկով

Armenpress 16:00, 2 Հուլիս, 2020

ԳԱՎԱՌ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2020 թվականի հունիսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ծնված երեխաների մեջ աղջիկների թիվը տղաներին գերազանցել է մեկով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, հունիսին մարզի բուժհաստատություններում ծնվել է 97 երեխա՝ 48 տղա եւ 49 աղջիկ: 39 երեխա ծնվել է Մարտունու ծննդատանը, 24 երեխա՝ Սեւանի, 19-ը՝ Գավառի բժշկական կենտրոններում, 14-ը՝ Վարդենիսի հիվանդանոցում: Ճամբարակի առողջության կենտրոնում գրանցվել է ընդամենը 1 ծնունդ:

Նույն աղբյուրի հավաստմամբ՝ ծնվածներից 31-ը լույս աշխարհ են եկել կեսարյան հատումով:

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am