ԱՄՆ-ը Թուրքիային կոչ է անում Սուրբ Սոֆիայի տաճարը պահպանել թանգարանի կարգավիճակով. Փոմպեո

Armenpress 13:34, 2 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը Թուրքիայի իշխանություններին կոչ է անում Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը պահպանել թանգարանի կարգավիճակով եւ այն հասանելի թողնել բոլոր մարդկանց այցելության համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել Է պետքարտուղար Մայք Փոմպեոն:

Թուրքիայի ղեկավար Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել Էր, որ Թուրքիայի պետական խորհուրդը քննարկում Է Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի փոփոխության հնարավորությունը (այժմ այն ունի թանգարանի կարգավիճակ):

Թուրքիայի ԱԳ խարարության ղեկավար Մեւլյութ Չավուշօղլուի խոսքով, իր երկիրն իրավունք ունի փոխելու տաճարի կարգավիճակը, այն վերածել մզկիթի՝ առանց հաշվի առնելու մյուս պետությունների կարծիքները:

«Մենք կոչ ենք անում Թուրքիայի կառավարությանը՝ Սուրբ Սոֆիայի տաճարը թողնել որպես կրոնական ավանդույթների հարգմանը հանձնառության եւ պատմական բազմազանության օրինակ, որոնք ավանդ են ներդրել Թուրքիայի Հանրապետությունում, եւ երաշխավորել, որ այն հասանելի կմնա բոլորի համար»,-ասվում Է Փոմպեոյի հայտարարության մեջ, որը տարածվել Է պետական դեպարտամենտի կողմից:

Նա նշել Է, որ թանգարանի կարգավիճակը թույլ Է տալիս ամբողջ աշխարհի մարդկանց մուտք ունենալու հնարավորություն ստանալ այդ «հոյակապ նվաճում» եւ իմաստավորել այն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am