Արցախում բարձրագույն կրթությունը նախատեսվում է դարձնել անվճար

Armenpress 13:01, 2 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետությունում առաջիկայում նախատեսվում է բարձրագույն կրթությունը դարձնել անվճար և ոլորտն ավելի բարելավել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ուղիղ եթերի ժամանակ ասաց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Մենք արդեն հայտարարել ենք, որ Արցախում բարձրագույն կրթությունը լինելու է անվճար: Մենք ունենալու ենք ավելի որակյալ կրթություն: Վստահ կարող եմ ասել, որ եղածից վատ չի լինելու, այլ հակառակը՝ բարելավվելու է»,- նշեց Հարությունյանը:

Լիլիթ Դեմուրյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am