Այսօր՝ հուլիսի 2-ին

Armenpress 09:00, 2 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1833 թ. այս օրը մահացել է Ղուկաս Ինճիճյանը՝ հայ բանասեր, աշխարհագրագետ, Մխիթարյան միաբանության անդամ (ծնվ.՝ 1758 թ.): 

*           1853 թ. այս օրը ռուսական բանակն անցնում է Պրուտ գետը, սկսվում է Ղրիմի պատերազմը:

*           1877 թ. այս օրը ծնվել է Հերման Հեսսեն՝ շվեյցարացի գրող:

*           1830 թ. այս օրը ստրկության համար Աֆրիկայից ԱՄՆ տեղափոխվող սևամորթները գրավեցին «Ամիսթադ» նավը: Այդ դեպքերի հիման վրա ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը նկարահանել է համանուն «Ամիսթադ» ֆիլմը:

*           1860 թ. այս օրը հիմնադրվեց Վլադիվոստոկ քաղաքը:

*           1961 թ. այս օրը ինքնասպան եղավ Էռնեստ Հեմինգուեյը՝ ամերիկացի ականավոր գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր (ծնվ.՝ 1899 թ.):

*           1977 թ. այս օրը մահացել է Վլադիմիր Նաբոկովը՝ ռուս ամերիկյան նշանավոր գրող, պոետ, թարգմանիչ, գրականագետ և էնտոմոլոգ (ծնվ.՝ 1899 թ.):

*           2002 թ. այս օրը ամերիկացի Սթիվ Ֆոսետը ավարտեց օդապարիկով առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը:

 

Գիտե՞ք, որ...

*           1998-ի աշխարհի առաջնության ընտրական փուլում Իրանը 17:0 հաշվով պարտության է մատնել Մալդիվներին:

*           Կրիշտիանու Ռոնալդուն պորտուգալացի միակ ֆուտբոլիստն է, ով ունի երկու «Ոսկե գնդակ»:

*           Պորտուգալիան իր ֆուտբոլիստների համար պահանջել է 6 թիկնապահ, ովքեր հերթապահում են հյուրանոցում. նրանցից 4-ը՝ Կրիշտիանո Ռոնալդուի համար:

*           Գերմանիան չի պարտվել աշխարհի առաջնության ոչ մի մեկնարկային խաղում՝ սկսած 1990-ից:

*           Պորտուգալիայի հավաքականի ամենակոպիտ ֆուտբոլիստ Պեպեն չի կտրում իր մազերը, քանի որ նրա դուստրը սիրում է խաղալ դրանց հետ:

*           Երբ 2010-ի աշխարհի առաջնության ժամանակ գերմանացի Թոմաս Մյուլերը ճանաչվեց լավագույն ռմբարկու, նա ընդամենը 19 տարեկան էր:

*           Միմյանց դեմ ամենաշատ հանդիպումներ անցկացրած հավաքականներն Արգենտինան եւ Ուրուգվայն են: Սկսած 1901-ից՝ նրանք հանդիպել են 198 անգամ:

*           Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնային ազգային հավաքական են հրավիրել 16 տարեկանում:

*           Թոմաս Մյուլերը մունդիալներում ավելի շատ գոլ է խփել, քան Մեսին, Ռոնալդուն, Ռունին եւ Իբրահիմովիչը միասին:

Մ. Ա.

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am