Կամո Հովհաննիսյանի գոլն օգնել է «Կայրաթ»-ին հաղթանակ տոնել

Armenpress 17:55, 1 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Կամո Հովհաննիսյանը ակումբի կազմում դարձել է գոլի հեղինակ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ղազախաստանի ֆուտբոլի առաջնության 3-րդ տուրում «Կայրաթ»-ը սեփական հարկի տակ հյուրընկալեց «Ժետիսու»-ին և առավելության հասավ 3:0 հաշվով:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Կամո Հովհաննիսյանը «Կայրաթ»-ի մեկնարկային կազմում էր, հանդիպման 11 րոպեին դարձավ գոլի հեղինակ` գրավելով իր նախկին թիմի դարպասը:

Այս տուրից հետո «Կայրաթ»-ը մրցաշարային աղյուսակի առաջատարն է և ունի 9 միավոր:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am