Մարիաննա Գևորգյանն արժանացել է համաշխարհային մրցույթ- փառատոնի գլխավոր մրցանակին

Armenpress 16:02, 1 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Քանոնահարուհի Մարիաննա Գևորգյանը համաշխարհային WORLD FOLK VISION հեղինակավոր մրցույթ-փառատոնում հաղթանակ է գրանցել՝ զբաղեցնելով առաջին հորիզոնականը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Մարիաննան գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Համաշխարհային WORLD FOLK VISION մրցույթ-փառատոնում գրանցեցինք հաղթանակ: Առաջին հորիզոնականով պատվավոր ԳԼԽԱՎՈՐ մրցանակ: Խորին շնորհակալությունս բոլորին»,- գրել է քանոնահարուհին:

Օնլայն հարթակում անցկացվող այս մրցույթին մասնակցելիս Մարիաննան ներկայացրել էր ազգային նվագարան քանոնը՝ կատարելով Սայաթ-Նովայի «Էշխեմեդ» ստեղծագործությունը: Ընտրությունը տևել էր մեկ ամիս: Մրցույթին մասնակցել էր 115 երկրի ներկայացուցիչ, բայց կիսաեզրափակիչ փուլ էր անցել 180-ը` 60 երկրից: Նրանց թվում են եղել նվագախմբեր, երգչախմբեր, անհատ կատարողներ:

Մարիաննա Գևորգյանը սովորել  և գերազանցությամբ է ավարտել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, հանրապետական, միջազգային մրցույթ-փառատոնների ոսկե մեդալակիր է: Աշխատում է Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան «Տաղարան» հնագույն երաժտության համույթում (գեղարվեստական ղեկավար՝ Ս. Երկանյան):

Լիլիթ Դեմուրյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am