Իսպանիան եւ Պորտուգալիան բացում են ընդհանուր սահմանը

Armenpress 14:29, 1 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիան եւ Պորտուգալիան հուլիսի 1-ին բացում են իրենց ցամաքային սահմանը, որը կորոնավիրուսի համավարակի պատճառով փակվել Էր մարտի կեսերից, հաղորդում Է «Արմենպրես»-ը: Հանդիսավոր արարողությանը, որն սկզբում անցկացվելու Է Իսպանիայի տարածքում գտնվող Բադախոսա ամրոցում, իսկ այնուհետեւ սահմանի մյուս կողմում՝ Էլվաշում, կմասնակցեն Իսպանիայի Ֆելիպե 6-րդ թագավորը, Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը, Պորտուգալիայի նախագահ Մարսելու Ռեբելու դի Սոուզան, Պորտուգալիայի նախարարների կաբինետի ղեկավար Անտոնիու Կոշտան:

Ունկնդրելով երկու երկրների հիմնը Ալկասաբա ամրոցում, որն արաբների կողմից կառուցվել Է 9-րդ դարում, որտեղ այժմ թանգարան Է գտնվում, երկու պետությունների եւ կառավարությունների ղեկավարներն ուղեւորվել են Էլվաշի դղյակ: Կադրերը հեռարձակել Է 24 Horas հեռուստաալիքը:

«Բարձր մակարդակով այս հանդիպումն ընդգծում Է իսպանա-պորտուգալական սերտ համագործակցությունը սահմանային հսկողության բնագավառում…Երկու երկրները հսկայական նշանակություն են տալիս այս համատեղ գործողությանը»,-հայտարարել են Իսպանիայի կառավարությունում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am