«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Համավարակը ստիպում է պատրաստ լինել ցանկացած ծավալումների

Armenpress 21:38, 30 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Այս համավարակի հետեւանքով աշխարհի տարբեր երկրներում պարենային ապահովության հարցն ամենահրատապներից է։ Մեզ համար՝ հատկապես, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ցորենի մասով ինքնաբավության մակարդակը ցածր է։ Նաեւ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Ռուսաստանը (գերազանցապես այստեղից ենք ներկրում) կորոնավիրուսի այս օրերին պարբերաբար խոսում է իր գյուղատնտեսական քաղաքականությունը վերանայելու մասին՝ այս կամ այն պարենային ապրանքի արտահանումը մասնակի արգելելու հարցով, մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած ծավալումների...

Հայաստանի վիճակագրական կոմիտեի  տվյալների համաձայն՝ վերջին  տարիների ընթացքում նվազել է ցորենի ինքնաբավության մակարդակը՝ 2018 թ․ այն կազմել է 31,5 տոկոս՝  2014 թ․ 48,7 տոկոսի դիմաց։

Ինքնաբավության այս մակարդակը  շատ վատ  է, որովհետեւ միջազգային ցուցանիշներով երկրի պարենային անկախությունը համարվում է ապահովված, եթե առաջնահերթ անհրաժեշտության պարենամթերքի պահանջարկի 70-75 տոկոսն ապահովվում է սեփական արտադրության հաշվին: Մենք ցորեն ներկրող երկիր ենք․ վերջին 5 տարիներին տարեկան ներմուծել ենք 250,0 - 330,0 հազար տոննա ցորեն։

Ու քանի որ դեռ չգիտենք, թե ինչ ծավալում կստանա այս համավարակը եւ ինչ հետեւանքներ կարձանագրվեն ամբողջ աշխարհում,  մեզ համար հույժ կարեւոր է դառնում տեղական արտադրության ծավալների ավելացումը։ Այսպիսով, էկոնոմիկայի նախարարությունը աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիր է առաջարկում»:

         Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am