ԿԳՄՍ նախարարությունը պարզաբանել է ՀՊՏՀ ռեկտորի պարտականությունները պրոռեկտորին հանձնարարելը

Armenpress 19:37, 29 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պարտականությունների կատարումը պրոռեկտորին հանձնարարելը մեկ այլ իրավական ակտով հիմնավորելը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ Անձնակազմի կառավարման վարչության աշխատակցի անփութության հետևանքն է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից։

«Կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու համար նախարարի հանձնարարականով վարվում է ծառայողական քննություն, որի արդյունքների մասին կհայտնենք լրացուցիչ:

Ներողություն ենք խնդրում տեխնիկական այս վրիպակի պատճառով լրատվական դաշտում որոշ անձանց բարձրացրած աղմուկի և շահարկման, ինչպես նաև պատճառված անհանգստության համար»,- ասվում է պարզաբանման մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am