Արայիկ Հարությունյանն այցելել է առաջնագիծ

Armenpress 09:57, 29 Հունիս, 2020

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 28-ին պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի և պաշտոնատար այլ անձանց ուղեկցությամբ այցելել է հանրապետության հարավ-արևելյան սահման և տեղում ծանոթացել առաջնագծի իրավիճակին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Երկրի ղեկավարը բարձր է գնահատել առաջնագծում իրականացվող կահավորման ու նոր զինատեսակներով համալրման աշխատանքները և այդ ուղղությամբ բանակի հրամկազմին տվել նոր ցուցումներ: Արայիկ Հարությունյանի խոսքով՝ Ադրբեջանի իշխանությունների կողմից շարունակվող ռազմատենչ հայտարարությունները վկայում են այն մասին, որ պաշտոնական Բաքուն դեռևս պատրաստ չէ Արցախի իշխանությունների հետ քննարկել խաղաղության օրակարգ, ուստի պետք է գործադրվեն բոլոր ջանքերը հակառակորդի կողմից ռազմական հնարավոր արկածախնդրությունները կասեցնելու և արժանի հակահարված տալու համար:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am