Արտերկրում գտնվող հայ դիմորդները կարող են մասնակցել ընդունելության քննություններին. ԿԳՄՍ նախարար

Armenpress 13:44, 26 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտերկրում գտնվող հայ դիմորդները կարող են գալ Հայաստան և մասնակցել ընդունելության քննություններին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

«Արտերկրում գտնվող մեր հայրենակից դիմորդները (Վրաստան, Ռուսաստան և այլն) կարող են գալ և մասնակցել ընդունելության քննություններին: Տեխնիկական հարցերի մասին նրանք կտեղեկանան էլեկտրոնային փոստի և հեռախոսազանգի միջոցով»,- նշել է Հարությունյանը:

Միասնական քննությունները մեկնարկելու են հուլիսի 2-ին՝ «Օտար լեզուներ» (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսաց լեզու, իտալերեն, իսպաներեն) առարկայից, հուլիսի 4-ին կլինեն «Հայոց պատմություն», «Աշխարհագրություն», «Քիմիա», հուլիսի 6-ին՝ «Մաթեմատիկա», իսկ հուլիսի 8-ին՝ «Հայոց լեզու և հայ գրականություն», «Կենսաբանություն», «Ֆիզիկա» առարկաներից։

Լիլիթ Դեմուրյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am