Կարատեի մի շարք միջազգային մրցաշարեր նորից հետաձգվել են

Armenpress 11:23, 26 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարատեի համաշխարհային ֆեդերացիան կրկին հետաձգել է մի շարք միջազգային մրցաշարեր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Կարատեի համաշխարհային ֆեդերացիայի գործկոմը  կորոնավիրուսի համաճարակի պատճառով որոշել է հետաձգել 2021թ․ աշնանը Դուբայում  նշանակված  աշխարհի գավաթի խաղարկությունը  և համաշխարհային կոնգրեսը։

Մեկ տարով հետաձգվել է  նաև  Բուդապեշտում 2022թ․  նախատեսված  աշխարհի առաջնությունը։ Մարզաձևի նորամուտը  պետք է տեղի ունենա Տոկիոյի Օլիմպիական խաղերում:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am