Թուրքիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժից մարդիկ վնասվածքներ են ստացել

Armenpress 21:21, 25 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել 5 մարդ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին հայատարարել է Վանի նահանգապետ Մեհմեթ Բիլմեզը:

Ավելի վաղ Իրանի սեյսմիկ կենտրոնը հայտարարել էր, որ 5,3 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Իրանի հյուսիս-արևմուտքում՝ Թուրքիայի հետ սահմանին: Էպիկենտրոնը գտնվել է Արևմտյան Ադրբեջան նահանգում՝ Քաթուր բնակավայրից 22  և նահանգի վարչական կենտրոն Ուրմիայից 133 կմ հեռավարության վրա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am