Կարմիր հրապարակով հանդիսավոր քայլերթով անցավ 75 հոգուց բաղկացած հայկական զորախումբը

Armenpress 12:06, 24 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մոսկվայի Կարմիր հրապարակում անցկացվող Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 75-րդ տարեդարձին նվիրված շքերթին հանդիսավոր քայլերթով անցավ 75 հոգուց բաղկացած հայկական զորախումբը՝ գնդապետ Աշոտ Հակոբյանի գլխավորությամբ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նրանք ծածանում էին Թամանյան դիվիզիայի մարտական և Հայաստանի Հանրապետության դրոշները: 

Շքերթին ներգրավված է 15 հազար զինվորական, 234 միավոր տեխնիկա, 80 ինքնաթիռ և ուղղաթիռ։ 

Կորոնավիրուսային հիվանդության համավարակով պայմանավորված՝ Հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսը մայիսի 9-ին չանցկացվեց` տեղափոխվելով հունիսի 24-ին։ Հունիսի 24-ը նույնպես խորհրդանշական է 1945 թվականի այդ օրը նացիստական Գերմանային ջախջախած զինվորականների շարասյունը հանդիսավոր քայլերթով անցավ Կարմիր հրապարակով։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am