Իրանում վերջին մեկ օրում վարակվածների թիվն ավելացել է 2 հազար 573-ով

Armenpress 16:19, 22 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում հունիսի 22-ի վիճակագրական տվյալների համաձայն, նախորդ օրվա համեմատ, կորոնավիրուսի վարակակիրների թիվն ավելացել է 2 հազար 573-ով՝ ընդհանուրը դառնալով 207 հազար 525: Մահացածների թիվն ավելացել է 119-ով: Վարակի հետևանքով ընդհանուրը մահացել է 9 հազար 742 մարդ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Իրանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ ծանր վիճակում է գտնվում 2 հազար 898 անձ:

Ապաքինվածների թիվն ավելացել է 2 հազար 836-ով՝ ընդհանուրը դառնալով 166 հազար 427: Մինչ այժմ թեստավորվել է 1 միլիոն 449 հազար 420 անձ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am