Այսօր՝ հունիսի 21-ին

Armenpress 00:05, 21 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1992 թ. այս օրը զոհվել է Լեոնիդ Ազգալդյանը՝ մասնագիտությամբ ֆիզիկոս, ռազմական գործիչ, Արցախյան ազատամարտի հերոս (ծնվ.՝ 1942 թ.)։

*           1925 թ. այս օրը տեղի է ունեցել Շիրակի ջրանցքի հանդիսավոր բացումը։

*           1633 թ. այս օրը Գալիլեո Գալիլեյը դատապարտվեց ինկվիզիցիայի կողմից։

*           1640 թ. այս օրը ծնվել է Լայբնից Գոթֆրիդ Վիլհելմը՝ գերմանացի նշանավոր մաթեմատիկոս, ֆիզիկոս, փիլիսոփա (մահ.՝ 1716 թ.)։

*           1994 թ. այս օրը եթեր հեռարձակվեց «Շանթ» հեռուստատեսությունը։

*           1840 թ. այս օրը ծնվել է Ակակի Ծերեթելին՝ վրացի բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, Իլյա Ճավճավաձեի հետ միասին համարվում է վրաց նոր գրականության եւ գրական նոր լեզվի հիմնադիրներից (մահ.՝ 1915 թ.):

Մ. Ա.



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am