«Ռոմա»-ի մարզական տնօրենը հեռացվել է թիմից

Armenpress 21:34, 18 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական «Ռոմա»-ի մարզական տնօրենը պաշտոնապես հեռացվել է ակումբից: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  «Ռոմա»-ի մարզական տնօրեն Ջանլուկա Պետրակին չի շարունակի համագործակցությունը մայրաքաղաքային ակումբի հետ: Պատճառը տարաձայնություններն են ակումբի նախագահ Ջեյմս Պալոտայի հետ՝ թիմի վարած քաղաքականության հարցում: Պետրակին կարող է դատի տալ ակումբին` ժամանակից շուտ իր հետ պայմանագիրը խզելու պատճառով: 

Սերիա Ա-ն պաշտոնապես կվերսկսվի հունիսի 20-ին: Իտալիայի կառավարությունը ֆուտբոլային ակումբներին թույլատրել է վերսկսել խմբային մարզումները:  Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Իտալիայի առաջնությունը դադարեցվել է մարտի 13-ին: Վերսկսվելու դեպքում այն կանցկացվի առանց հանդիսականների:  

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am