Հայաստանում ընդդիմադիր դաշտը պետք է ազատվի չվարկաբեկված մարդկանց համար. Ալեն Սիմոնյան

Armenpress 16:48, 18 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանն ընդդիմադիր դաշտը նոր ու չվարկաբեկված անձանց համար բացելու անհրաժեշտություն է տեսնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Սիմոնյանն ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

«Ընդդիմադիր դաշտը պետք է ազատվի նոր մարդկանց համար: Պետք է ազատվի չվարկաբեկված այն մարդկանց համար, ովքեր կապ չեն ունեցել ու չունեն նախկին իշխանության հետ, որոնք չեն սպասարկել ու սպասարկում այլ երկրների շահեր ՀՀ-ում, որոնք ուզում են քաղաքականություն մտնել ոչ թե իրենց ամբիցիաները բավարարելու ու քրեական գործերով իրենց պաշտպանված զգալու, այլ ՀՀ-ում խնդիրների այլ լուծման տարբերակներ առաջարկելու համար»,- ասաց Սիմոնյանը:

ԱԺ փոխնախագահը խոստացավ, որ Հայաստանի Հանրապետության ընդդիմադիր դաշտն ազատվելու է նոր ուժերի համար, որոնք կգան ու ինչ-որ ժամանակ անց կփոխարինեն նաև իրեն:

Նորայր Շողիկյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am