Կարլսենը հաղթել է Clutch Chess International առցանց մրցաշարում  

Armenpress 11:24, 15 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը հաղթանակ է տարել Clutch Chess International առցանց մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` եզրափակիչում Կարլսենն 9,5:8,5 հաշվով առավելության հասավ  իր մրցակցի՝ ԱՄՆ-ն ներկայացնող Ֆաբիանու Կարուանային: Եզրափակիչն անցկացվեց երկու օրում:

Մրցաշարին մասնակցում էր նաև հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը, ով կիսաեզրափակիչում մրցեց Կարլսենի հետ: Երկրորդ 6 պարտիաներում հայ գրոսմայստերը կրեց երկու պարտություն, իսկ 4 պարտիա ավարտեց ոչ-ոքի: Ընդհանուր գումարով Արոնյանը 6:12 հաշվով զիջեց մրցակցին: 

Մրցաշարին, որը բաղկացած էր 12 տուրից, մասնակցում էին նաև Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Լեյներ Դոմինգեսը, Ֆաբիանու Կարուանան, Ուեսլի Սոն: Մրցանակային ֆոնդը կազմում էր 265 հազար ԱՄՆ դոլար:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am