Զոհրաբ Մնացականյանը մասնակցում է ԵՄ Արևելյան գործընկերության նախարարական տեսաժողովին

Armenpress 17:21, 11 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցում է Եվրոպական Միության Արևելյան գործընկերության նախարարական տեսաժողովին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է նախարարության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:

«ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցում է ԵՄ Արևելյան գործընկերության նախարարական տեսաժողովին, որին հանդես կգա նաև ելույթով»,- նշված է հրապարակման մեջ:

Նախարարական տեսաժողովին կհաջորդի լրատվամիջոցների համար նախատեսված մամուլի ասուլիսը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am