Ծանրամարտը կարող է հանվել ՕԽ ծրագրից  

Armenpress 11:57, 11 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծանրամարտը կարող է հանվել Օլիմպիական խաղերի ծրագրից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտարարել է Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը` առցանց հանդիպման ժամանակ: Բախին ներկայացվել է Ռիչարդ Մաքլարենի զեկույցը ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում առկա կոռուցիայի և արձանագրված խախտումների վերաբերյալ: Ըստ զեկույցի՝ թաքցվել են խթանիչ միջոցների թեստերի մոտ 40 դրական պատասխաններ: Բացի այդ, միջազգային ֆեդերացիան 10 միլիոն դոլար է յուրացրել:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am