Ապրում ենք այսպիսի պահերի համար. Արոնյան  

Armenpress 11:50, 11 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լևոն Արոնյանը խոսել է Clutch Chess International-ի քառորդ եզրափակիչում Ալեքսանդր Գրիշչուկին հաղթելու մասին:

Ես ու Սաշան NBA-ի մեծ երկրպագուներ ենք: Սա կարծես փլեյ-օֆֆում «Բոսթոն Սելթիկսի» 7-րդ խաղն էր: Ապրում ենք այս տեսակ պահերի համար: Կարծում եմ՝ թե՛ ես, թե՛ մրցակիցս հաճույք ստացանք խաղից: Մեր կարիերայի ընթացքում շատ ենք կոտրել մեկ մեկու սրտերը՝ հաղթելով որոշիչ պարտիաներում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Արոնյանը:

Հայ գրոսմայստերը քառորդ եզրափակիչի պարտիան համեմատել է սիրահատվածության հետ. «Արյունը արագորեն վազում է մարմնովդ, և ոչնչի մասին մտածել այլևս չես կարողանում: Կարծում եմ, հենց սրա համար էլ մենք շախմատ ենք խաղում»,-ասել է նա:

Լևոն Արոնյանը դուրս եկավ Clutch Chess International-ում  կիսաեզրափակիչ: Քառորդ եզրափակիչում Արոնյանը 10:8 ընդհանուր հաշվով առավելության հասավ  Ռուսաստանը ներկայացնող Ալեքսանդր Գրիշչուկի նկատմամբ և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Հաջորդիվ հայ գրոսմայստերի մրցակիցն աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն է:

 Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am