Պրահայում ավտովթարից 27-ամյա հայ է մահացել

Armenpress 13:39, 10 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պրահայի օդանավակայանի մոտակայքում ավտովթարից հունիսի 7-ին մահացել է երևանաբնակ 27-ամյա Արմեն Առաքելյանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Չեխիայի հայկական orer.eu կայքը։

«Արմենի ավտոմեքենան բախվել էր գնացքին, ինչի արդյունքում նա մահացել էր, ևս 2 ուղևոր ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց։ Ստեղծված իրավիճակից ելնելով, Արմենի աճյունը Երևան տեղափոխելու համար անհրաժեշտ է աջակցություն»,- գրում է orer.eu-ն։

Պրահայում ՀՀ դեսպանությունն իր խորին ցավակցությունն է հայտնել վթարից զոհված Արմեն Առաքելյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ընկերներին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am