Արարատ»-«Նոա» խաղում դարպասի գրավում չարձանագրվեց

Armenpress 20:59, 7 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի 21-րդտուրը մեկնարկեց «Արարատ»-«Նոա» խաղով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` թեպետ թիմերը մի շարք հնարավորություններ ունեին բացելու խաղի հաշիվը, սակայն այս խաղում այդպես էլ դարպասի գրավում չարձանագրվեց: Հանդիպումն ավարտվեց զրոյական ոչ-ոքի հաշվով: Այս տուրից հետո «Նոա»-ն 35 միավոր ունի, իսկ «Արարատ»-ը`32:

Տուրի մյուս խաղերում մրցեն հետևյալ զույգերը` «Լոռի»-«Շիրակ» (հունիսի 8-ին, մեկնարկը 15:30), «Ալաշկերտ»-«Արարատ-Արմենիա» (հունիսի 8-ին, մեկնարկը 17:30) և «Փյունիկ»-«Ուրարտու» (հունիսի 9-ին, մեկնարկը 18:30):

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am