Հայաստանում սպասվում է կարճատև անձրև,  ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Armenpress 13:56, 7 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքում հունիսի 7-ի ցերեկը, 8-9-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 10-12-ը ՀՀ շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ մինչև 15-20 մ/վ արագություն: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևան քաղաքում հունիսի 7-ի ցերեկը, 8-9-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 10-12-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-17 մ/վ արագություն:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am