Ֆրանսիայում այցելությունների համար բացվել է Վերսալի պալատական համալիրը

Armenpress 17:18, 6 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայում հունիսի 6-ից այցելությունների համար բացվել է նշանավոր Վերսալի պալատական համալիրը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է  «France Info»-ն: Այն փակ էր իշխանությունների որոշմամբ մարտի 13-ից:

Երկրորդ համաշախարհային պատերազմից հետո առաջին անգամ հայտնի թանգարանը փակվել է այսքան երկար ժամանակով՝ 82 օրով: Իր պատմության մեջ սա փակվելու երկրորդ երկար ժամկետն է: Առաջինը կապված է եղել Երկրորդ համաշխարհային պատերազմի հետ:

Այժմ հունիսի 6-ից պալատական համալիրը վերսկսել է իր աշխատանքը: Այն բաց է տեղական ժամանակով առավոտյան 09:00-ից մինչև երեկոյան 18:30-ը: Խմբային էքսկուրսիաները կթույլատրվեն հունիսի 10-ից:

Առայժմ խմբում լինելու է 10-ից ոչ ավելի մարդ:

Վերսալյան պալատը Ֆրանսիայի թագավորների նստավայրն էր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am