ԱՀԿ-ն վերանայել է դիմակ կրելու հարցով իր առաջարկությունը

Armenpress 11:52, 6 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վերանայել է դիմակ կրելու հարցով իր առաջարկությունը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարդկանց խորհուրդ է տալիս կրել բժշկական դիմակներ, երբ առկա է կորոնավիրուսի արագ տեմպերով տարածման վտանգ և չկա հնարավորություն հեռավորություն պահպանելու։ Այսինքն, այժմ կազմակերպությունը բոլորին խորհուրդ է տալիս դիմակներ կրել, բայց որոշակի դեպքերում:

ԱՀԿ ղեկավար Թեդրոս Հեբրեյեսուսը պարզաբանել է, որ դիմակներ պետք է կրել, օրինակ՝ հասարակական տրանսպորտում, խանութներում կամ այլ վայրերում, ուր մարդիկ հաճախ են այցելում:

Նախկինում կազմակերպությունը ձեռնպահ էր մնացել համընդհանուր դիմակներ կրելու առաջարկությունից:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am