Խաչանովը վերսկսել է մարզումները կորտում

Armenpress 10:31, 6 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական արմատներով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը վերսկսել է մարզումները կորտում:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Ինստագրամի իր էջում գրել է թենիսիստը: «Վերջապես վերադարձա կորտ»,-գրել է Խաչանովը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ թենիսի Մեծ սաղավարտի տարվա 4 մրցաշարերից Ռոլան Գարոսը` Ֆրանսիայի բաց առաջնությունը, կրկին կհետաձգվի: Ռոլան Գարոսը կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով կարող է հետաձգվել ևս մեկ շաբաթով: Ի սկզբանե այն պետք է անցկացվեր մայիսի 25-ից հունիսի 7-ը, սակայն հետաձգվեց մինչև սեպտեմբերի 20-ը: Այժմ կմեկնարկի սեպտեմբերի 27-ին և կեզրափակվի հոկտեմբերի 4-ին:  Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով անորոշ ժամանակով հետաձգվել կամ չեղարկվել են բազմաթիվ միջազգային մրցաշարեր:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am