ՕԽ-ի անցկացման վերաբերյալ վերջնական որոշում կկայացվի 2021-ի գարնանը    

Armenpress 12:02, 5 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերի անցկացման կամ չանցկացման մասին վերջանական որոշում կկայացվի 2021 գարնանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ճապոնական Kyodo  գործակալությունը: Ամեն ինչ կախված կլինի, թե կորոնավիրուսի պանդեմիան ինչ փուլում կլինի:

ՕԽ-ի կազմկոմիտեի նախագահը և Տոկիոյի մարզպետը հանդիպում են ունեցել և քննարկման արդյունքում հանգել այն եզրակացությանը, որ ամեն ինչն կախված կլինի աշխարհում համաճարակի վիճակից:

Մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են: ՄՕԿ­ի նախագահ Թոմաս Բախը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հեռախոսազրույց էին ունեցել, և վարչապետի առաջարկից հետո Բախն իր համաձայնությունն էր տվել խաղերը մեկ տարով հետաձգելուն:

Այս պահի դրությամբ հայտնի է, որ Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո-2020:

 Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am