Իգուաինը վնասվածք է ստացել մարզման ընթացքում

Armenpress 22:00, 4 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Թուրինի «Յուվենտուս»-ի արգենտինացի հարձակվող ԳոնսալոԻգուաինը վնասվածք է ստացել մարզման ժամանակ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ակումբի մամուլի ծառայությունը: Իգուաինն աջ ոտքիազդրի վնասվածք է ստացել: Հարձակվողի վնասվածքը լուրջ չէ, սակայն նա պետք է բուժզննում անցնի:

Գոնսալո Իգուաինը «Յուվենտուս» է տեղափոխվել 2016 թվականին: Մինչ այդ արգենտինացին հանդես է եկել «Ռեալ»-ում, «Նապոլի»-ում, «Միլան»-ում և «Չելսի»-ում: «Արքայական ակումբի» կազմում Իգուաինը երեք անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն: «Նապոլի»-ի կազմում` Իտալիայի գավաթակիր և սուպերգավաթակիր, իսկ «Յուվենտուս»-ի հետ երկու անգամ հաղթել Սերիա Ա-ում, ևս երկու անգամ տիրացել Իտալիայի գավաթին:    

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am