«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Պահպանենք Հայաստանի՝ աշխարհում եզակի բնաշխարհը...

Armenpress 21:26, 4 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հունիսի 5-ը Շրջակա միջավայրի համաշխարհային օրն է: Այն  Երկիր մոլորակի բնակչությունը նշում է որպես բնության պահպանությամբ մտահոգ քաղաքացիների օր: 1972 թվականից ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան հունիսի 5-ը հայտարարեց Շրջակա միջավայրի համաշխարհային օր: Օրը ընտրվել է ի նշանավորումն Ստոկհոլմի հանձնաժողովի՝ շրջակա միջավայրի պահպանման խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքների մեկնարկի: Գլխավոր Հանձնաժողովն իր որոշման մեջ կոչ արեց պետություններին եւ ՄԱԿ-ի կազմակերպություններին յուրաքանչյուր տարի այդ օրն անցկացնել միջոցառումներ, որոնք կհաստատեն մարդու նվիրվածությունը շրջակա միջավայրի պահպանմանը եւ բարելավմանը։  Օրը դարձավ միջազգային բնապահպանական օրացույցի կարեւոր տոներից եւ ամեն տարի նշվում է ավելի քան հարյուր հիսուն երկրում:

Անկախությունից ի վեր Հայաստանի Հանրապետությունը նշել է բնապահպանական այս գլխավոր տոնը, բայց մեր հանրապետությունը պաշտոնապես միայն 2004 թվականին է օրը մտցրել իր տոների օրացույց՝ այն հռչակելով  Բնապահպանի օր: Հունիսի 5-ը հերթական առիթն է մեր երկրի քաղաքացիներին իրազեկելու եւ նրանց ուշադրությունը բեւեռելու  հարուստ կենդանական եւ բուսական աշխարհ ունեցող եզակի երկրների թվին դասվող Հայաստանի բնության պահպանության գործընթացների վրա»։

                    Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am