Պրեմիեր լիգայում թիմերը 5 փոփոխության հնարավորություն կունենան

Armenpress 21:18, 4 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական Պրեմիեր լիգայի ղեկավարությունը թույլատրել է ակումբներին առաջնության վերսկսումից հետո 5 փոփոխություն կատարել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը: Լիգան նման որոշում է կայացրել, քանի որ խիտ խաղային գրաֆիկի պատճառով մեծ է հավանականությունը, որ ֆուտբոլիստները կարող են հաճախ վնասվածքներ ստանալ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պրեմիեր լիգայի ակումբները պաշտոնապես անցնում են խմբային մարզումների: Ֆուտբոլային ակումբներն իրենց շրջանում քվեարկություն են անցկացրել և միաձայն համաձայնել են խմբային մարզումները վերսկսել: Անգլիայի առաջնությունը կարող է վերսկսվել հունիսի 17-ին:

Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվել էր մարտի 13-ին` կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:

 

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am