Բանկերը վարկային արձակուրդ են տվել 550 հազար ֆիզիկական անձանց

Armenpress 14:31, 4 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բանկերն ու վարկային կազմակերպությունները հակաճգնաժամային նպատակներով արդեն իսկ վերանայել են մոտ 550 հազար ֆիզիկական անձանց 682 մլրդ դրամի վարկի գծով պարտավորությունները՝ 45 մլրդ դրամի չափով: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսինքն, վարկային արձակուրդներ են ձևակերպել: Բացի այդ, 17 400 իրավաբանական անձանց 640 մլրդ դրամի վարկի գծով 57 մլրդ դրամի ընթացիկ պարտավորությունների հետ կապված վարկային արձակուրդ են տրամադրել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը։ 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am