Մեսսին վնասվածք է ստացել

Armenpress 13:30, 4 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնական «Բարսելոնա»-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին վնասվածք է ստացել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է TV3-ը: Ըստ պարբերականի, Մեսսին վնասվածք է ստացել մարզման ժամանակ և վերականգնման համար կպահանջվի 10 օր:

Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը կվերսկսվի հունիսի 11-ին: Վերսկսվելու դեպքում Լա լիգայի խաղերը կանցկացվեն առանց դադարի: Առաջնությունը կանցկացվի 35 օրում, և խաղեր կլինեն ամեն օր: Լիգայի մյուս հատվածը չի չեղարկվի, և մրցաշրջանը կհասցվի ավարտին:

Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվեց մարտի 12-ին կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:  

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am