ԱԺ-ն ընդունեց դատական միջնորդությունների փոխանցման գործընթացն էլեկտրոնային դարձնելու նախագիծը

Armenpress 10:58, 3 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ օրինագիծը հեղինակել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սոնա Ղազարյանն ու Սերգեյ Ատոմյանը:

Նախագծով նախատեսվում է, որ վարույթն իրականացնող մարմինները քննչական գործողություններ կատարելու մասին իրենց միջնորդությունները ևս կարողանան էլեկտրոնային եղանակով ներկայացնել դատարան, այնուհետև այդ նույն եղանակով դատարանից ստանան փաստաթղթերը և ներկայացնեն դատախազին:

Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց միաձայն՝ 112 «կողմ» ձայնով:

Նորայր Շողիկյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am