Իտալիայում արձանագրվել է կորոնավիրուսից մահացության 3 ամսվա ընթացքում ամենացածր ցուցանիշը

Armenpress 21:31, 2 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայում վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսի հետևանքով 55 մարդ է մահացել, ինչը երկրում արձանագրված ամենացածր մահացության ցուցանիշն է, սկսած մարտ ամսից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, հղում անելով Իտալիայի քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտի տվյալներին:

Իտալիայում կորոնավիրուսի հետևանքով մահացածների ընդհանուր թիվը 33 հազար 530 է: Մեկ օրվա ընթացքում երկրում վարակվածների թիվն ավելացել է 318-ով, հասնելով 233 հազար 515-ի:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am