Քաբուլի մզկիթներից մեկում պայթյուն է որոտացել

Armenpress 20:52, 2 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում գտնվող մզկիթներից մեկում ուժգին պայթյուն է որոտացել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հաղորդել է TOLOnews հեռուստաընկերությունը:

Լրատվամիջոցի աղբյուրի տվյալներով, պայթյունը տեղի է ունեցել քաղաքի հյուսիսում գտնվող մզկիթներից մեկում: Պայթուցիկ սարքը գործի է դրել մահապարտը:

Միջադեպի արդյունքում վնասվածքներ է ստացել երեք անձ: Տուժածների թվում է նաև մզկիթի հոգևոր հովիվը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am