Ոստիկանությունն ուժեղացված ստուգայցեր է անցկացրել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում

Armenpress 20:35, 2 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանությունը շարունակում է հանրապետության ողջ տարածքում արտակարգ ռեժիմով ծառայությունը՝ իրականացնելով Պարետի որոշումների պահանջների կատարման արդյունավետ հսկողություն։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, արտակարգ ռեժիմով ծառայության շրջանակներում մայիսի 2-ին առավոտյան ուժեղացված ստուգայցեր են կատարվել մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանում։

«Նույն օրը ուժեղացված ստուգայցեր կատարվեցին նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։ Ոստիկանության ծառայողները, համագործակցելով իրավասու տեսչական մարմինների աշխատակիցների հետ, շրջեցին վարչական շրջանի բակերով ու փողոցներով՝ հետևելով, որ քաղաքացիները պահպանեն հակահամաճարակային կանոնները։ Ստուգայցեր կատարվեցին նաև ինքնամեկուսացման ու հոգեհանգստի արարողությունների վայրեր։ Արտակարգ ռեժիմով ծառայության շրջանակներում ոստիկանության ստուգայցերը լինելու են տարբեր վայրերում և անսպասելի. բոլոր օրինախախտները ենթարկվելու են օրենքով սահմանված պատասխանատվության։

Հարգելի՛ քաղաքացիներ, ոստիկանության արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է. պահպանե՛ք արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները»,- ասվում է հաղորդագրության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am