Հայկական զինուժը երբեք նախահարձակ չի լինում. ՊՆ մամուլի խոսնակի անդրադարձը տեսանյութին

Armenpress 16:55, 1 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն, անդրադառնալով սոցցանցերում տարածվող տեսանյութին ու պնդումներին, թե հայկական կողմը Նախիջևանի հատվածում Ադրբեջանի ռազմական տեխնիկա է խոցել, նշեց, որ հայկական զինուժը երբեք նախահարձակ չի լինում: Ստեփանյանն այս մասին ասաց «Արմենպրես»-ի հետ զրույցում:

«Այդ տեսանյութի ծագման կամ հայկական զինուժի գործողությունների մասին մեկնաբանություն չենք տալիս, միայն կարող եմ ասել, որ ընդհանրապես հայկական զինուժը երբեք նախահարձակ չի լինում, մենք համարժեքորեն պատասխանում ենք հակառակորդի գործողություններին և սադրանքներին»,- ասաց Ստեփանյանը:

Infoteka24.ru կայքը գրում է, որ ադրբեջանական ռազմական տեխնիկան խոցվել է Ադրբեջանի պրովոկացիոն գործողություններին ի պատասխան, իսկ հայկական զինված ուժերն ամբողջովին վերահսկում են Նախիջևանի ուղղությամբ հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am