«Ուրարտու» - «Գանձասար-Կապան» հանդիպման ժամը փոխվել է  

Armenpress 13:00, 1 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 19-րդ տուրի «Ուրարտու» - «Գանձասար-Կապան» հանդիպման ժամը փոխվել է: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 18:30-ի փոխարեն այն կմեկնարկի 19:30-ին: Հավելենք, որ «Ուրարտու» մարզադաշտում կայանալիք հանդիպումն անվտանգության նկատառումներից ելնելով անցկացվելու է առանց հանդիսականների:

Բարձրագույն խմբի 19-րդ տուրի մյուս խաղերում «Ալաշկերտ»-ը հաղթել է «Արարատ»-ին, իսկ մյուս երկու խաղում գրանցվել 1 ոչ-ոքի` «Լոռի ՖԱ»-«Նոա» 2:2, «Արարատ-Արմենիա»-«Շիրակ» 1:1:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am