Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ն հերթական հաղթանակից հետո 3-րդն է Բունդեսլիգայում

Armenpress 19:53, 31 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանական Բունդեսլիգայի 29-րդ տուրի շրջանակներում Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ն տանը հյուրընկալեց «Ունիոն Բեռլին»-ին:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Բորուսիա»-ի ֆուտբոլիստներին հաջողվեց 4 գնդակ ուղարկել բեռլինյան ակումբի դարպասը` սեփականն ընդունելով միայն մեկը: «Բորուսիա»-ի կազմում դուբլի հեղինակ դարձավ Մարկու  Տյուրամը, մեկական անգամ էլ աչքի ընկան Ֆլորիան Նոյհաուն և Ալասան Պլեան: «Ունիոն Բեռլին»-ից միակ գնդակը հեղինակեց Սեբաստիան Անդերսոնը:

Այս հաղթանակից հետո Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ն մրցաշարային աղյուսակում երրորդն է 56 միավորով: «Ունիոն Բեռլին»-ը 14-րդ տեղում է 31 միավորով:

 

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am