Բաստիան Շվայնշտայգերը կարող է անցնել մարզչական աշխատանքի

Armenpress 19:45, 31 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի ֆուտբոլի ազգային թիմի անդամ աշխարհի չեմպիոն Բաստիան Շվայնշտայգերը կարող է անցնել մարզչական աշխատանքի:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Frankfurter Allgemeine Sonntagszeitung-ը: Շվայնշտայգերը հայտարարել է, որ ինքը պատրաստ է անցնել մարզչական աշխատանքի, եթե հետաքրքիր առաջարկ ստանա և հնարավորություն ունենա լուրջ արդյունքներ գրանցել:

Շվայնշտայգերը ֆուտբոլիստի կարիերան սկսել է 1998 թվականից: Հասցրել է խաղալ Գերմանիայի գրեթե բոլոր տարիքային հավաքականներում, ինչպես նաև «Բավարիա»-ում, «Մանչեսթեր Յունայթեդ»-ում և«Չիկագո Ֆայր»-ում: Գերմանիայի ազգային թիմի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն և երկու անգամ  էլ նվաճել է Մունդիալի բրոնզե մեդալները: Պրոֆեսիոնալ կարիերան ավարտել է 2019 թվականին:

 

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am