«Բավարիա»-ն հաղթեց խոշոր հաշվով

Armenpress 22:37, 30 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանական Բունդեսլիգայի 29-րդ տուրում Մյունխենի «Բավարիա»-ն սեփական հարկի տակ հյուրընկալեց «Ֆորտունա Դյուսելդորֆ»-ին:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Բավարիա»-ին հաջողվեց խոշոր հաշվով հաղթանակ տոնել` 5 գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը` սեփականը պահելով անառիկ: «Բավարիա»-ի կազմում աչքի ընկան Բենժամեն Պավարը, Ռոբերտ Լեւանդովսկին (դուբլ), Ալֆոնսո Դևիսը և մեկ անգամ էլ ինքնագոլի հեղինակ դարձավ Մատիաս Յորգենսենը:

Այս հաղթանակից հետո «Բավարիա»-ն շարունակում է գլխավորել Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը և ունի 67 միավոր:

 

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am