Երեխաների տոնի առթիվ Սպենդիարյանի տուն-թանգարանը օնլայն կցուցադրի «Երեք արմավենի» մուլտֆիլմը

Armenpress 17:25, 30 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ  հունիսի 1-ին Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանն առցանց կներկայացնի «Երեք արմավենի» պակերազարդ մուլտֆիլմը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  մուլտֆիլմը կցուցադրվի հունիսի 1-ին՝ ժամը 19:00-ին տուն-թանգարանի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:

Պատկերազարդ մուլտֆիլմը պատմում է Միխայիլ Լերմոնտովի համանուն պոեմի հիման վրա գրված Ալեքսանդր Սպենդիարյանի սիմֆոնիկ պատկերի ստեղծման պատմության մասին:

Մուլտֆիլմի դիտումից հետո երեխաները կարող են մեկնաբանություններում քննարկել այն և կիսվել տպավորություններով:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am