Ռուս սենատորները կորոնավիրուսի ախտորոշման թեստ կհանձնեն մայիսի 31-ին

Armenpress 14:34, 29 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս սենատորները կորոնավիրուսի ախտորոշման հաջորդ թեստը կհանձնեն մայիսի 31-ին՝ լիագումար նիստից առաջ:   «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ այս մասին միջազգային կոմիտեի նիստում հայտնել է  կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչևը:

«Տեղեկացնում եմ, որ կիրակի օրը `մայիսի 31-ին, Մոսկվայի ժամանակով 10:00-14:00-ն անցկացվելու է կորոնավիրուսի հաջորդ թեստը»,-ասել է Կոսաչևը:

Նա հիշեցրել է, որ լիագումար նիստը կկայանա հունիսի 2-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am