Շղթայական ավտովթար է տեղի ունեցել օդանավակայանի մոտակայքում

Armenpress 10:30, 29 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մայիսի 29-ին, ժամը 01։13-ին  տեղեկություն է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Nissan Teana» (վարորդ՝ Էրիկ Ս․), «Mercedes-Benz C180» (վարորդ` ԱվետիքԱ.), «Nissan Tiida», «Mercedes-Benz», «Toyota Camry» (վարորդ` ՅուրիկՍ.) մակնիշների ավտոմեքենաները։ Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Nissan Tiida» ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am