Արթուր Միրանյանը հեռանում է «Փյունիկ»-ից

Armenpress 11:44, 28 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Երևանի «Փյունիկ»-ի կիսապաշտպան Արթուր Միրանյանը հեռանում է ակումբից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ֆուտբոլիստը գրում է իր Ինստագրամի էջում:  «Ինձ համար լավ ժամանակ էր «Փյունիկ»-ում: Շնորհակալ եմ եմ ամեն ինչի համար: «Փյունիկ»-ին հաջորդիվ հաջողություն եմ մաղթում»,-գրել է նա:

Արթուր Միրանյանը «Փյունիկ»-ին էր միացել 2018 թվականին: 2014/15 մրցաշրջանում նա մի քանի հանդիպման է մասնակցել մակեդոնական «Վարդարի» կազմում: Նախկինում Միրանյանը ընդգրկված է եղել նաև Հայաստանի և Ուկրանիայի երիտասարդական հավաքականներում:

Ընթացիկ մրցաշրջանում Միրանյանը մասնակցել է 13 խաղի, խփել 6 գնդակ և դարձել է մեկ գոլային փոխանցման հեղինակ:

 

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am